Լա Մանշի տակ, թունելում գնացք է այրվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 30, 2012 9:18

Լա Մանշի թունելում գնացքների երթևեկը, որ  դադարեցվել էր հրդեհի պատճառով, հաջողությամբ վերականգնվել է:

Բռնկումը տեղի էր ունեցել ապրանքատար գնացքներից մեկում, որը Ֆրանսիա էր ուղևորվում: Հրդեհը հաջողվել է կասեցնել կարճ ժամանակամիջոցում: Նախնական տվյալներով, տուժածներ չկան, նյութական լուրջ վնաս նույնպես չի պատճառվել: Ներկայում փորձում են բռնկման  հանգամանքները պարզել:

Լա Մանշ նեղուցի տակ կառուցված թունելը 1994-ից ի վեր Բրիտանական կղզիները միացնում է մայրցամաքային  Եվրոպայի հետ: Աշխատում են “Եվրոսթար” ճեպընթացներ, որոնք ուղևորներին Փարիզից  ու Բրյուսելից Լոնդոն են հասցնում: Գործում են նաև ապրանքաուղևորատար “Շաթլ” գնացքներ:

Դիտվել է 1272 անգամ:
Print Friendly

Leave a Reply