Հունգարիայում առաջարկվել է կազմել վտանգավոր հրեաների ցուցակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 30, 2012 9:05

Սկանդալային նախաձեռնության հեղինակը Մարտոն Դյենդյեշին է` ”Յոբբիկ”(“Հանուն լավագույն Հունգարիայի”) ազգայնական կուսակցության առաջնորդը:

Գազայի հատվածում տարաձայնությունների շուրջ քննարկումների ժամանակ նա Իսրայելն անվանել է նացիստական պետություն, իսկ ԱԳ նախարար  Ավիգդոր Լիբերմանին համեմատել է Գեբելսի հետ: Դրանից հետո առաջարկել է պարզել, թե  հրեական ծագում ունեցող քանի  մարդ է հունգարական խորհրդարանում աշխատում ու ով  է նրանցից ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնում:  Առաջարկությունն ամենևին չի զարմացրել փորձագետներին,սակայն Հունգարիայի հրեաների զայրույթն է շարժել:

Որպես բողոքի նշան, Ռաուլ Վալենբերգի հիմնադրամը 1000 մարդ է հավաքել խորհրդարանի շենքի մոտ: Օտարերկրյա հրեական կազմակերպություններն են արձագանքել դրան: Իսկ ինչ վերաբերում է միջազգային արձագանքին, ապա ԵՄ-ում վաղուց երկակի ստանդարտներ  կան: Բրյուսելի տեսանկյունից, այն ինչ անընդունելի է Ֆրանսիայում կամ էլ Գերմանիայում, թույլատրելի է ԵՄ-ին հարաբերականորեն վերջերս անդամակցած երկրներին:

Դիտվել է 1338 անգամ:
Print Friendly

Leave a Reply