Առաջարկվել է Դեթրոյտը վերացնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 30, 2012 8:44

Տնտեսական ճգնաժամն այնքան ուժգին է հարվածել Դեթրոյտին, որ հաջորդ ամիս արդեն բանը կարող է հասնել ֆինանսական վախճանի` քաղաքը կարող է մնալ առանց փողի:

Հիմա էլ Միչիգան նահանգի օրենսդիր ժողովի անդամ Ռիկ Ջոնսն առաջարկել է այդ խնդրի լուծման երկու տարբերակ քննել,այդ թվում` քաղաքը որպես վարչական գոյացություն վերացնելու տարբերակը, հայտնել է Michigan Radio-ն:

Քաղաքի սնանկացման դեպքում Ուեյն Քաունթի շրջանի հետ  ձուլվելու գաղափարը վերջերս է սկսել շրջանառվել: Սակայն սենատոր Ռիկ Ջոնսը առաջինն էր, որ հրապարակայնորեն հայտարարեց.”Եթե այլընտրանք չունենանք, ապա ստիպված պիտի դիտարկենք քաղաքը վերացնելու տարբերակը, սակայն դա իսկական մղձավանջ կլինի”:
Դեթրոյտը դեռևս 2009-ին ճանաչվեց համաշխարհային ճգնաժամից ամենաշատը տուժած ամերիկյան քաղաքներից մեկը: Քաղաքի հիմնական խնդիրները գալիս են ԱՄՆ-ում արդյունաբերական արտադրության մակարդակի անկումից, իսկ Դեթրոյտում գործազրկությունն ավելի քան 50% է կազմում:
Անցած շաբաթ նահանգի իշխանությունները 10 մլն հատկացում ստանալու բանակցությունները տապալել են: Եթե մինչև տարվա վերջ Դեթրոյտը փող չստանա, ապա սնանկ կճանաչվի միջոցների լրիվ բացակայության պատճառով: Ընդհանուր առմամբ քաղաքի ընդհանուր պարտքերը կազմում են 12 մլրդ: Վերջին 10 տարում Դեթրոյտից 250 հազար մարդ է հեռացել:

Դիտվել է 1286 անգամ:
Print Friendly

Leave a Reply