Մահացու պատահար Մալիշկա գյուղում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 30, 2012 0:01

Նոյեմբերի 29-ին, ժամը 17.18-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց-ձորի մարզի Մալիշկա գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Դեռևս չպարզված հանգամանքներում “ԲՄՎ” մակնիշի 20 օս 784 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ռ. Մովսիսյան, ծնվ.1990թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակին: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն տեղափոխման ճանապարհին Ռ. Մովսիսյանը մահացել է: Փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի հոսանքազրկման աշխատանքներ:

Դիտվել է 1225 անգամ:
Print Friendly

Leave a Reply