Թուրքմենական մշակույթի երեկո Երևանում
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | November 29, 2012 20:57
Այսօր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը պաշտոնական այցով Հայաստան է ժամանաել: Նրան հանդիսավոր կերպով դիմավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Բերդիմուհամեդովը կեսօրից հետո այցելել է ԵՊՀ-ի հանդիպել ուսանողների հետ, ապա եղել նաև Մատենադարանում:
Թուրքմենստանի նախագահի այցի կապակցությամբ Հայաստանում Թուրքմենստանի դեսպանատան և ՀՀ Մշակույթի նախարարության ջանքերով երեկ Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի ունեցավ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հեղինակած և հայերեն թարգմանված երեք գրքերի շնորհանդեսը: Այս կապակցությամբ ելույթ ունեցան ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը, ինչպես նաև բարձրաստիճան հյուրեր Թուրքմենիայից: Թյուրքագիտության ամբիոնի մագիստրոս Ամալիա Պետրոսյանը ներկայացրեց թուրքմեն հռչակավոր բանաստեղ Մահթումկուլի Ֆրագիի ստեղծագործություններից:
Տնտեսագիտական և բժշկական գիտությունների պրոֆեսոր նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի «Թուրքմենստան» գիրքը պատմում է հետխորհրդային շրջանում անկախության 20 տարիներին երկրի զարգացման և առաջընթացի մասին: «Երկնային նժույգների թռիչքը» գրքում նախագահը պատմում է թուրքմենական հանարհայտ ախլթեքյան ձիերի մասին, որոնք սրբություն են թուրքմեն ժողովրդի համար և համարվում են երկրի խորհրդանիշը: Նախագահի հեղինակած երրորդ գիրքը`«Թուրքմենստանը առողջարանային երկիր» ներկայացնում է Ասիայի մարգարիտը համարվող երկրի առողջարանները, խոսվում է թուրքմենական հողի բուժիչ հատկությունների մասին:
Գրքերի շնորհանդեսին հետևեց համերգային ծրագիրը`հայ և թուրքմեն պարային խմբերի, երաժիշտների և երգիչների մասնակցությամբ: Թուրքմենական կողմը բավական մեծ պատվիարկությամբ էր ներկայացել, որոնց թվում բազմաթիվ լրագրողներ, պետական պաշտոնյաներ, ուսանողներ: Թուրքմենստանի ԱԳՆ-ի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ուսանող Դյովլեթ Չոթբաևը նշեց. «Ես հիացած եմ Երևանով, հայ ժողովուրդը շատ հյուրընկալ ու սիրալիր է: Ես չէի պատկերացնում, որ Հայաստանում այսքան բան գիտեն Թուրքմենիայի և թուրքմեն ժողորդի մասին: Մենք այցելելու ենք նաև Արգավանդ գյուղում գտնվող թուրքմեն էմիրների դամբարան: Հուսով եմ`մեր երկրների համագործակցությունն ու բարեկամությունը էլ ավելի կսերտանան և ես`ապագա դիվանագետս, գուցե երբևէ դառնամ Թուրքմենստանի դեսպանը Հայաստանում»:
Տաթևիկ Սարգսյան






Facebook
Tweet This
Email This Post
