Անկարայի ֆրանսիական լիցեյում Հայոց ցեղասպանության մասին են դասավանդում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 29, 2012 19:12

Թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Օզջան Յենիչերին դիմում-բողոք է ներկայացրել Թուրքիայի Ազգային կրթության նախարար Օմեր Դինչերին, որտեղ իր վրդովմունքն է հայտնել, որ Անկարայի Շառլ դը Գոլի անվան լիցեյի պատմության դասագրքում տեղ է գտել Հայոց ցեղասպանության մասին նյութ: Դիմումի մեջ մասնավորապես ասվում է. «Ո՞ր մի պաշտոնյան է թույլ տվել այս դպրոցի գործունեությունը: Ո՞ր մի պաշտոնյան է հարմար գտել այսպիսի կրթական ծրագրի կիրառումը: Միթե՞ կրթության նախարարությունը տեղյակ չէ կրթական ծրագրից: Պետք է անմիջապես վերջ տալ սրան, դպրոցն էլ պետք է փակել»,-պատգամավորի դիմումը վկայակոչում է թուրքական «Sabah»–ը:
Ահա թե ինչ է ասվում վիճահարույց դասագրքում. «Օսմանյան կայսրությունը 1914 թվականին պատերազմին մասնակցեց որպես Եռյակ Միության դաշնակից: Սարիղամիշի պարտությունից հետո երիտթուրքական կառավարությունը որոշեց վերացնել կայսրության հայերին: Այդպիսով սկսվեց է մոտ 1 միլիոն հայերի մահվան պատճառը դարձած 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»:
Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները բողոքել էին նաև ֆրանսիական կառավարությանը, քանի որ Ֆրանսիայի հանրակրթական դպրոցներում ևս պատմության դասագրքում խոսվում է Հայոց ցեղասպանության մասին:

Դիտվել է 912 անգամ:
Print Friendly

Leave a Reply