Սիրիացի փախստական կանանց վաճառում են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 29, 2012 18:23

Վերջերս լուրեր էին տարածվել, որ փախստական սիրիացիներով բնակեցված ճամբարներում կանանց վաճառում են հարուստ արաբների: Այժմ նման առևտուրը մեծ մասշտաբների է հասել: Թուրքական «Hürriyet» թերթից Ռեհա Էրուսը գրում է, որ չամուսնացած աղջիկների  գինը 1000-2000 եվրո է, իսկ այրիներինը`4500 եվրո: Սիրիացի կանանց նկատմամաբ հետաքրքրության պատճառն այն է, որ նրանք ավելի բաց գույնի մաշկ ունեն և խոշոր աչքեր:

Այս կապակցությամբ թուրքական «Radikal»-ը գրում է, որ Երուսաղեմի Զաթարի ճամբարի հումանիտար օգնության «Kitab el Sunna» կազմակերպության ներկայացուցիչ Զիյադ Համադը պատմել է, որ կանանց իրենց կամքով են վաճառում: «Սա ոչ մի դեպքում կանանց շահագործում չէ, այլ բարեհոգություն: Այդ գումարը հաց չունեցողների համար հաջողություն է: Այդ կանայք գնում են և հարուստ երկրներում թագուհու պես են ապրում: Որոշ կանայք իրենք են մեզ դիմում և խնդրում են, որպեսզի իրենց արաբների վաճառենք: Նրանք չեն ցանկանում բաց թողնել իրենց կյանքը փոխելու այդ հնարավորությունը»,-նշում է Համադը:

Սրան հակառակ Հաթայում տեղակայված ճամբարի բնակիչներից 42-ամյա սիրիացի գործարար Նահալ Քադրին նշում է, որ հարուստ արաբները իրենց մոտ կին գնելու համար չեն կարողանում գալ, քանի որ ոստիկանների հսկողությունը շատ խիստ է:

Դիտվել է 1039 անգամ:
Print Friendly

Leave a Reply