Նարեկ Սարգսյանը վստահեցնում է, որ վերջին 15 տարում կառուցված բարձրահարկերը բոլորն էլ չափազանց սեյսմակայուն են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 29, 2012 18:08
Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն այսօր լրագրողների հե հանդիպմանն ասաց, որ ԱԳՆ շենքից բացի կկառուցվի ևս երկու նախարարությունների համար նախատեսված շենք: Այդ նախարարություններն են` արդարադատության և էներգետիկայի նախարարությունները:
«Վազգեն Սարգսյան փողոցի` առաջին գծի վրա կառուցվելիք շենքը կլինի վեց հարկանի, իսկ ետևինը՝ ինը հարկանի»,-ասաց ճարտարապետը:
Հարցին, թե ինչով է առավել լինելու նոր շենքը ԱԳՆ նախկին շենքից և արդյոք անհարմարավետ է այն, որ որոշվել է նորը կառուցել, Նարեկ Սարգսյանն ասաց. «ԱԳՆ-ի շենքը նախկինում շատ անհարմար պայմաններ ուներ, ներսում տարածքները ռացիոնալ օգտագործված չէին, ծառայողական մուտքեր չկային, մի խոսքով` տարրական պայմանները բացակայում էին»,-ասաց Ն. Սարգսյանը` հավելելով, որ այս շենքերի միջոցով զգալիորեն կբարելավվի այս երեք նախարարությունների պայմանները, մասնավորապես՝ դրանք կզբաղեցնեն ավելի մեծ տարածքներ, քան նախկինում էր»:
«Անկախ»-ի այն հարցին, թե արդյոք լայնածավալ շինարարությունը բարձրահարկ շենքերով փոքր կենտրոնում չի ազդում տվյալ տարածքի սեյսմակայունության վրա և նման բարձրահարկերը չեն ճնշում մայրաքաղաքի այդ հատվածը, Երևանի գլխավոր ճարտարապետն ասաց, որ վերջին 10-15 տարիների ընթացքում կառուցված շենքերը հարյուրապատիկ ավելի սեյսմակայուն են, հարյուրապատիկ ավելի ուժեղ կոնստրուկցիաներ են, իրականացված են մոնոլիտ երկաթբետոնով, որ երբեք նման ձևով չի կառուցվել խորհրդայինշրջանում ընդհանրապես, անցել են բոլոր տեսակի փորձաքննություններ, և նման շենքերը փլուզման ենթակա չեն բարձր բալի երկրաշարժերի դեպքում»:
Իսկ թե որքանով են համապատասխանում նման բարձրահարկ շենքերը մայրաքաղաքի կենտրոնի ընդհանուր կոլորիտին և արդյոք ճնշող չեն, Ն. Սարգսյանն ասաց, որ որոշ դեպքերում համապատասխանում են, որոշ դեպքերում ոչ:
«Անկախ»-ը հետաքրքվեց նաև Պուշկինի փողոցում գտնվող քանդված շենքի ճակատագրով, ու այդ տարածքում կուտակված հսկայական աղբի ճակատագրով, որին ի պատասխան Սարգսյանն ասաց, որ դա Հյուսիսային պողոտայի իրացման տարածքներից մի հատված է, այնտեղ կա մի շենք, որը պատմական հուշարձան է և կառավարության որոշումով Հին «Երևան» ծրագրի շրջանակներում պետք է տեղափոխվի այլ տեղ: Իսկ թե որքան պետք է դեռ այդ աղբակույտը շարունակի մնալ մայրքաղաքի սրտում, Երևանի գլխավոր ճարտարապետն այդպես էլ հստակ պատասխան չտվեց:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
