Գիտնականները կազմել են քնի տարօրինակ խանգարումների ցուցակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 29, 2012 17:32

Բրիտանացի գիտնականները կազմել են  սոմնաբուլիկ վիճակում (լուսնոտություն) ամենատարօրինակ արարքների ցանկը:

Քնի խախտումը խանգարումների պարասոմնիա խմբից է: Դրանց մեծամասնությունը քիչ ուսումնասիրված է, որովհետև  լաբորատոր պայմաններում լուսնոտները հազվադեպ են կրկնում այն արարքները, ինչին ունակ են տանը:

Եթե գիշերվա կեսին հաղորդագրություն եք ստանում, ապա չի բացառվում, որ այն ինքներդ  եք քնած ուղարկել: Բրիտանացի գիտնականների տեղեկացմամբ, որոշ մարդիկ տեքստային հաղորդագրություններ են հավաքում  առանց արթնանալու: Ոմանք էլ զարմանում են, երբ առավոտյան հայտնաբերում են դատարկ կաթսաներ: Երազում ուտելու ցանկությունը նրանց վստահ քայլերով առաջնորդում է խոհանոց, որտեղ մի լավ ուտում են` այդպես էլ չարթնանալով: Իսկ առավոտյան ոչինչ չեն հիշում: Այդ խանգարումը կոչվում է գիշերային սննդի համախտանիշ: Հաճախ սրանով տառապում են այն մարդիկ, որոնք արթմնի  դիետա են պահում:

Վերջերս հաճախ են խոսում սեքսոմնիայի դեպքերի մասին. խանգարում, որի ժամանակ մարդը քնի մեջ է սեքսով զբաղվում:

“Դա բնազդային վարքագիծ է: Մարդիկ այդ ժամանակ չեն գիտակցում իրենց գործողությունները: Խոր քնի մեջ մարդիկ ի վիճակի չեն ռացիոնալ որոշումներ կայացնելու կամ էլ իրենց արարքներին  բարոյապես գնահատական տալու”,-հաստատում է  բռնաբարության ու սեքսուալ հանցագործությունների գործով մասնագետը:

Ոմանք քնի մեջ մոռանում են շնչել ու արթնանում են խեղդվելու զգացման նոպայից: Արթնանալով  սկսում են կրկին շնչել, քնելով` կրկին մոռանում: Օրինակ` մի բրիտանացի նման նոպաներ ունենում էր ժամում 50 անգամ:

Մի խանգարում էլ, որն անվանում են պայթող գլխի համախտանիշ: Դրանով տառապողները քնելով  լսում են ականի պայթյունի նման աղմուկ: Գիտնականնները պարզաբանում են, որ դա  ոչ ցավոտ է, ոչ էլ վտանգավոր, սակայն լրջորեն կարող է վախեցնել մարդուն:

Դիտվել է 1917 անգամ:
Print Friendly

Leave a Reply