Կոնֆետի վարսակի փաթիլներից

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | November 29, 2012 10:21

Բաղադրությունը

1/2 բաժակ շաքարավազ

100 գ կարագ

5 ճաշի գդալ 3,2%-անոց կաթ

2 ճաշի գդալ կակաո

1/2 բաժակ չիր

1/2 բաժակ ընկույզ:

Պատրաստման եղանակը

Վարսակի փաթիլները բովել, մինչև թեթևակի գույնը փոխվի ու հաճելի համ ստանա, ապա թողնել հովանալու:

Կաթսայում կարագը շաքարի ու կակաոյի հետ խառնել, ավելացնել կաթ ու դնել մարմանդ կրակին: Անընդհատ խառնել` մինչև եռա: Վերցնել կրակից, ավելացնել վարսակի փաթիլները, կրկին խառնելով հովացնել:

Ընկույզը չորացնել, ապա մանրացնել ու հարել բլենդերում:

Չրի վրա եռացրած  ջուր լցնել, 5 րոպեից ջուրը դատարկել, ապա չորացնել ու մանրացնել: Ապա ընկույզն ու չիրն ավելացնել վարսակի փաթիլների վրա: Ցանկության դեպքում այս խառնուրդին կարելի է նաև  1 ճաշի գդալ կոնյակ ավելացնել:

Ձեռքերը թրջել սառը ջրում, փոքր գնդեր պատրաստել այդ զանգվածից ու ստացվածը 2-3 ժամով դնել սառնարանը:

 

 

Դիտվել է 2704 անգամ:
Print Friendly

Leave a Reply