Բեռլինում Իրանի դեսպանատան վրա հարձակում է կատարվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 29, 2012 16:57
Երեկ երեկոյան անհայտ չարագործները Բեռլինում հարձակում են կատարել Իրանի դիվանագիտական ներկայացուցչության վրա: Անհայտ անձինք սողոսկել են դեսպանատան տարածք ու պոկել պետական դրոշները, ապա շենքի վրա ներկ շաղ տվել: Նրանցից 10-ին հաջողվել է ձերբակալել:
“Ես ցավում եմ կատարվածի համար: Մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները` պաշտպանելու իրանական դեսպանատունն ու մյուս երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները”,-ասել է գերմանական դիվանագիտության ղեկավար Գիդո Վեսթերվելը:
Դիտվել է 1290 անգամ:





Facebook
Tweet This