Բաքուն սպառնում է փակել Մեքսիկայում իր դեսպանատունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 29, 2012 16:45

Բաքուն սպառնում է փակել Մեքսիկայում իր դեսպանատունը: Այս մասին «Ասպարեզ» պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է Մեքսիկայում Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովը:
Դեսպանը սպառնացել է, որ եթե Հեյդար Ալիևի արձանը Մեքսիկայում հայտնի այգուց հանվի, ապա Բաքուն կփակի իր դեսպանատունը:
«Եթե հուշարձանը հանվի, ապա այն անկասկած, կհանգեցնի Մեքսիկա-Ադրբեջան հարաբերությունների վատթարացման` ներդրումների դադարեցում և առավել ծայրահեղ միջոցառում` դեսպանատան փակում»,- նշել է վերջինս:
Նա նաև նշել է, որ Մեքսիկայի հայկական համայնքն էր արձանի վերաբերյալ ձևավորել ընդդիմություն:
Պարբերականը նշում է, որ ամռան ընթացքում Մեքսիկայի քաղաքապետ Մարսելո Էբրարդի կողմից արձանը տեղադրվեց գլխավոր այգում այն բանից հետո, երբ Բաքուն հայտարարեց, որ 10 միլիոն դոլար է վճարել վերանորգման և կանաչապատման համար:
Մեծ, բրոնզե արձանը ոչ միայն մեքսիկացիների «աչքի փուշն է», այլ նաև ակտվիստների միջև վիճաբանության աղբյուր էր հանդիսացել, ովքեր դեմ էին, որ հայտնի բռնակալի արձանը լինի մի այգում, որտեղ տեղակայված են Աբրահամ Լինքոլի և Մահաթմա Գանդիի արձանները:
Քաղաքացիների բողոքներից հետո, քաղաքապետը երեք հոգուց բաղկացած հանձնաժողով է ձևավորել՝ հարցին լուծում տալու համար: Այսպիսով, ուրբաթ օրը հանձնաժողովը հայտարարեց, որ պետք է հեռացնել արձանը:
«Բացի Մեքսիկայից, ես Ադրբեջանը ներկայացում եմ նաև Լատինաամերիկյան 6 պետություններում, ես կարող եմ տեսականորեն տեղափոխվել մեկ այլ երկիր, եթե որոշվի, որ արձանը պետք է հանվի»,- նշել է Իլգար Մուխտարովը:
Նա նաև հայտարարել է, որ եթե կառավարությունը այլ վայր առաջարկի արձանի տեղափոխման համար, ապա կարելի է քննարկել:
Մուխտարովը նշել է, որ Ադրբեջանը կարող է դադարեցնել Մեքսիկայում 4 միլիարդ դոլարի ներդրումային ծրագիրը:
«Ասպարեզի» փոխանցմամբ՝ արձանի թեման, ինչպես նաև Մեքսիկայի Սենատի ադրբեջանամետ օրենսդրության ընդունումը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Մեքսիկայի առաջին այցելության քննարկման թեման է եղել:

Դիտվել է 787 անգամ:
Print Friendly

Leave a Reply