Կողմերը փոխհամաձայնության են եկել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 29, 2012 15:52

Հայաստանի  ֆուտբոլի հավաքականի և Ռուսաստանի առաջնության  մասնակից «Կրասնոդար» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը 5 տարով աշխատանքային պայմանագիր է կնքել Մոսկվայի «Սպարտակ» ակումբի ղեկավարության  հետ:

Ըստ «Սովետսկի սպորտ» թերթի` 25-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել Մոսկվայի կլինիկաներից մեկում: Այն ցույց է տվել, որ Յուրա Մովսիսյանը դեռևս լիաովին  չի ապաքինվել: Նա վնասվածք էր ստացել այս ամսվա սկզբին :

Այդուհանդերձ,  երկու ակումբները համաձայնության են եկել և պայմանագիր են կնքել: Մոսկվայի «Սպարտակը» 7,5-8 մլն եվրո փոխհատուցում կվճարի «Կրասնոդարին»:

Հավելենք, որ  Մովսիսյանը Ռուսաստան էր տեղափոխվել 2011-իի հունվարին: «Կրասնոդարը» 2 մլն եվրո էր վճարել դանիական «Ռանդերս» ակումբին:

Դիտվել է 973 անգամ:
Print Friendly

Leave a Reply