NASA-ն կապացուցի. աշխարհի վերջ չի լինելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 29, 2012 14:28

Այսօր NASA-ի գիտնականներն ինտերնետ համաժողով են անցկացնելու Google- տեսաչաթում, որի ընթացքում աշխահի վերջի մասին տեսությունը կհերքեն:

“Մեր մոլորակը 4 մլրդ տարի կարգին է եղել ու  աշխարհի վերջի մասին  տեսությունները ոչ մի գիտական հիմնավորում չունեն”,-ասվում է վարչության կայքում: Ամերիկյան տիեզերական վարչության կազմում աստղագնացներ են, կենսաբաններ, երկնաքարերն ու Արեգակն  ուսումնասիող մասնագետներ: Նրանք մտադիր են ինտերնետ համաժողով կազմակերպել, որպեսզի հերքեն աշխարհի վերջի վերաբերյալ տարածված տեսությունը:

Մասնավորապես,նրանք կհերքեն  մեր մոլորակի` այլ երկնային մարմինների հետ  բախման հետևանքով  վախճանի կամ էլ  արեգակի` հսկայական բռնկման, բևեռների շեղման ու “մոլորակների շքերթի” վերաբերյալ վարկածները:

“Ժամանակը չի ավարտվում միայն այն պատճառով, որ խոհանոցում կախված օրացույցն ավարտվում է դեկտեմբերի 31-ով: Նույն կերպ` մայաների օրացույցը չի ավարտվում 2012-ի դեկտեմբերի 21-ով, քանի որ այդ ամսաթվով է ավարտվում մայաների  ժամանակի հաշվարկը, սակայն նրանց մոտ սկսվում է  նոր փուլ, այնպես, ինչպես դուք ձեր խոհանոցում նոր օրացույց կախեք”:

Դիտվել է 1263 անգամ:
Print Friendly

Leave a Reply