Փախցրած «ԶԻԼ»-ը հայտնաբերվեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 29, 2012 14:01

Նոյեմբերի 28-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները,   ավտոմեքենա փախցնելու կասկածանքով,  բերման են ենթարկել 1989 թ. ծնված  Հովհաննես Մ.-ին:
Պարզվել է, որ նոյեմբերի 18-ին, ժամը 03.00-ի սահմաններում, նա Այնթապ գյուղի տներից  մեկի բակից փախցրել է 1980 թ. ծնված Դավիթ Թ.-ին ամրակցված «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և այն վարելուց հետո կայանել գյուղի վերջնամասում: Դավիթ Թ.-ն
մեկ ժամ անց մեքենան հայտնաբերել է սարքին վիճակում:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 710 անգամ:
Print Friendly

Leave a Reply