Խաբեությամբ գումարները չի վերադարձրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 29, 2012 13:57

Նոյեմբերի 28-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Արարատի և Մարտունու բաժնի  ծառայողները Մարտունի քաղաքի տներից մեկից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Լաուրա Մ.-ին:
Պարզվել է, որ նա 2011 թ. հոկտեմբերին Մարտունի քաղաքի մի  խանութից  վերցրել է 1.227.000 դրամի տարբեր ապրանքներ` խոստանալով գումարը վերադարձնել մեկ շաբաթից, սակայն խաբեությամբ տիրացել է  ապրանքներին և թաքնվել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է նաև, որ Լաուրա Մ.-ն 2011 թ. նոյեմբերին    Նոր-Կյանք գյուղի մի խանութից էլ վերցրել է 10.154.000 դրամի ապրանքներ` խոստանալով գումարը վերադարձնել մինչև ս/թ մայիս ամիսը, սակայն  վերադարձրել է ընդամենը 156.000 դրամը, իսկ մնացած 9.998.000 դրամը մինչև օրս խաբեությամբ չի վերադարձրել:
Հանցագործության մասին տուժողները նախկինում ոստիկանություն չեն դիմել` մտածելով, որ Լաուրա Մ.-ն գումարները կվերադարձնի:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:


Դիտվել է 655 անգամ:
Print Friendly

Leave a Reply