Թուրքիայում 14-ամյա աղջիկը թաքնված տեսախցիկի միջոցով բանտ է ուղարկել սեփական հորը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 29, 2012 13:45

Թուրքիայում 14-ամյա աղջիկը, որպեսզի ապացուցի, որ հայրը իր նկատմամբ բռնություն է կիրառում, թաքնված տեսախցիկ է օգտագործել: Այս մասին հաղորդում է «Hürriyet» թերթից Էյուբ Սերբեստը:

1998 թվականին ծնված աղջկա ծնողները  2011 թվականի սեպտեմբերին վիճում են, որից հետո աղջիկը մորը խնդրում է, որպեսզի ոստիկանություն դիմեն: Երբ մայրը հարցնում է, թե ինչն է պատճառը, աղջիկը պատասխանում է. «Քեզ չէ, ոստիկաններին կպատմեմ»:

Այնուհետև մայր ու աղջիկ ոստիկանություն են գնում, որտեղ աղջիկը պատմում է, որ 5 տարեկանից ի վեր հայրը իր նկատմամբ բռնություն է կիրառում: Երեխայի հորը ձերբակալում են, սակայն հաջորդ օրը ապացույցներ չլինելու պատճառով ազատ են արձակում:

Երեխայի ընտանիքը սկսում է նրան ստախոսության և զրպարտանքի մեջ մեղադրել: Նա էլ քեռուն խնդրում է, որպեսզի տանը թաքնված տեսախցիկ տեղադրեն: Քեռին Մանիսա քաղաքից գնում և ուղարկում է տեսախցիկը: Մի քանի անհաջող փորձերից հետո աղջկան ի վերջո հաջողվում է տեսագրել հոր արարքները:

Արդյունքում հանցագործին ձերբակալում են և ամենախիստ պատիժը սահմանում երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու համար`30 տարվա ազատազրկում:

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply