Ռուսաստանը տոննաներով թղթադրամներ է Սիրիա է ուղարկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 29, 2012 13:42

«ProPublica» ամերիկյան կազմակերպությունը, որը մասնագիտացած է լրագրողական հետաքննությունների ոլորտում, հաղորդում է, որ ավիացիոն փաստաթղթեր է հայտնաբերել, որոնք վկայում են, որ հուլիսի 9-ից սեպտեմբերի 15-ը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից ութ թռիչք է իրականացվել դեպի Դամասկոս, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում 30 տոննա թղթադրամ է տեղափոխվել:

Եվրոմիության և ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների համաձայն`Սիրիան չի կարող իր դրամները տպել Ավստրիայում: «Muhteşem yüzyıl» գործակալությունը գրում է, որ հնարավոր է, որ Ռուսաստանը այդպիսով օգնում է Սիրիային, որպեսզի մեղմացնի պատժամիջոցների հետևանքները:

Ինչպես հաղորդում է «ProPublica»-ն`սիրիական և ռուսական ներկայացուցիչները մեկնաբանություն չեն տվել հայտնաբերված փաստաթղթերի վերաբերյալ: Փաստաթղթերում նշված չի եղել սիրիական թղթադրամների տեսակը և հնարավոր չէ իմանալ, թե ինչ է եղել ինքնաթռում պաշտոնապես գրանցված բեռից բացի:

Միևնույն ժամանակ «ProPublica» պնդում է, որ սիրիական ռազմական ուժերի ինքնաթիռները, որոնք թղթադրամներ են տեղափոխել, ուղիղ Թուրքիա չեն ուղևորվել, այլ անցել են Ադրբեջանի, Իրանի և Իրաքի օդային տարածքներով:

Դիտվել է 728 անգամ:
Print Friendly

Leave a Reply