Հայաստանից` երկու մասնակից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 29, 2012 13:34

Նոյեմբերի 30-ից  մինչև դեկտեմբերի 2-ը Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվելու է ուսանողների  Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը:

Մրցաշարին Հայաստանի Հանրապետությունից մասնակցելու են Գյումրիի մանկավարժական ինստիտուտի առաջին կուրսի ուսանող, Սամբոյի 2012թ. Աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների չեմպիոն, 57 կգ քաշային Գոռ Մայիլյանը և Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի առաջին կուրսի ուսանող, Սամբոյի Աշխարհի և Եվրոպայի 2012թ. առաջնությունների բրոնզե մեդալակիր, 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը:

Տիգրանը մրցագորգ դուրս կգա դեկտեմբերի 1-ին, Գոռը՝ դեկտեմբերի 2-ին:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան Կազան է գործուղել նաև մարզիչ Վովիկ Խոջայանին ու մրցավար Էդուարդ Ասլանյանին:

Դիտվել է 1233 անգամ:
Print Friendly

Leave a Reply