Նախկինում դատվածները հայտարարել են, որ թմրամոլ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 29, 2012 13:19

Նոյեմբերի 28-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Անի թաղամասի մի կիսաքանդ շինությունից բերման են ենթարկել 1979 թ. ծնված, նախկինում դատված Գևորգ Հ.-ին և 1971 թ. ծնված, նախկինում դատված Գագիկ Մ.-ին:
Զննությամբ  շինությունից հայտնաբերվել են տարբեր տարաներ` լուծույթներով, փոշենման զանգվածներ, լուցկու տուփեր և ներարկիչներ:
Գևորգ Հ.-ն և Գագիկ Մ.-ն հայտնել են, որ իրենք թմրամոլ են, իսկ հայտնաբերվածը կաֆետին դեղամիջոցից թմրամիջոց ստանալու պրեկուրսորներ են:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 933 անգամ:
Print Friendly

Leave a Reply