Դանակից պաշտպանվելու համար հարվածել է մետաղաձողով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 29, 2012 13:05

Նոյեմբերի 28-ին, ժամը 17.25-ին, շտապօգնության կայանից ոստիկանության  Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Դողս գյուղի բնակիչ, 1980 թ. ծնված Գրիգոր Գ.-ին  ծեծի են ենթարկել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.30-ից  17.30-ն ընկած ժամանակահատվածում, իրենց տան բակում Գրիգոր Գ.-ն դանակով սպառնացել է առողջությանը ծանր վնաս պատճառել 1964 թ. ծնված Գրիգոր Պ.-ին և հարձակվել է նրա վրա:
Գրիգոր Պ.-ն պաշտպանվելու համար գետնից մետաղաձող է վերցրել և հարվածել Գրիգոր Գ.-ի գլխին:
Գրիգոր Գ.-ն տեղափոխվել է  հոգեբուժարան:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 711 անգամ:
Print Friendly

Leave a Reply