Ո՞ր տղամարդիկ են դուր գալիս կանանց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 29, 2012 11:46

Մաչո-տղամարդիկ վերջնականապես դուրս են եկել նորաձևությունից:  Վերջերս կատարված հետազոտություններով հերքվեց այն տեսությունը, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ահավոր դուր են գալիս տեստոստերոնի խիստ բարձր մակարդակ  ունեցող տղամարդիկ:

Իրականում, Հարավային Աֆրիկայի Պրետորիայի համալսարանի մասնագետները գտել են, որ կանայք նախապատվությունը տալիս են ոչ թե մկանուտ, այլ համաչափ  կառուցվածքով տղամարդկանց` կազմվածքը  դիտելով որպես լավ առողջության ցուցանիշ:

Մասնագետները կարծում են, որ այդ փաստը կարելի է բացատրել այն բանով, որ  տեստոստերոնի բարձր մակարդակն ու մկանային մեծ զանգվածը թուլացնում են իմունային համակարգը, հավելած, որ մկանազանգվածի տերերը միշտ չէ, որ կարող են պինդ առողջությամբ գլուխ գովել: Ըստ երևույթին, կանայք ենթագիտակցորեն այդ հանգամանքը ընկալում են  որպես առողջ երեխա բեղմնավորելու երաշխիք:

Դիտվել է 1250 անգամ:
Print Friendly

Leave a Reply