Կամչատկայի հրաբխի պատճառով չվերթերը կդադարեցվեն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 29, 2012 11:33
Կամչատկայի Պլոսկի Տոլբաչիկ հրաբխին հատկացվել է “օդային վտանգի կարմիր կոդ”:
Սեյսմաբաններն ու մասնագետները հայտարարել են, որ հսկան ցանկացած պահի ծովի մակարդակից 10 կմ բարձրությամբ մոխրասյուն կարող է արտաժայթքել:
Հրաբխի ակտիվացումը սկսվել է նոյեմբերի 27-ին, 36 տարվա քնից հետո: Ռուսասատանի երկրաբանական ծառայության Կամչատկայի մասնաճյուղից հայտնում են, որ սեյսմիկ ակտիվություն է գրանցվել հրաբխի մոտ, իսկ հարավային կողմում ճաքերից թարմ լավա է թափվում:
Հսկան պարբերաբար 3 կմ բարձրությամբ մոխրասյուն է արտաժայթքում, որը Կրասնի Յար ու Մայսկոյե շրջանների տարածքում 4 սմ հաստության մոխրաշերտի է վերածվում: Հիշյալ շրջանները հրաբխից գտնվում են 50-60 կմ հեռավորության վրա:
Այսօր մասնագետները մտադիր են թռիչք կատարել այդ ուղղությամբ` իրավիճակը գնահատելու նպատակով: Նրանք նշում են, որ այն առայժմ Պլոսկի Տոլբաչիկի բնակավայրերի համար վտանգ չի ներկայացնում:






Facebook
Tweet This
Email This Post
