Եղվարդում տնակ է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 29, 2012 10:35
Նոյեմբերի 28-ին, ժամը 10.34-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում` Եղվարդի Զ.Անդրանիկ թաղամասի 5-րդ փողոցի 19 հասցեում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.56-ին, մարվել` 11.04-ին:
Ամբողջությամբ այրվել են Ղալեկչյանին պատկանող վագոն տնակի գույքը, փայտյա երեսպատումը` 30 քմ մակերեսով և կից շինության ծածկը` 15 քմ:






Facebook
Tweet This
Email This Post
