Հայաստանի և Թուրքմենստանի արտգործնախարարների հանդիպումը

Պաշտոնական, Օրվա լուր | | November 29, 2012 10:25

Նոյեմբերի 28-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպեց Երևան ժամանած Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովին:

Հանդիպմանը նախարարներ Նալբանդյանն ու Մերեդովը ընդգծեցին, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի այցելությունը Հայաստան կարևոր հանգրվան է երկու երկրների հարաբերություններում և լավ հնարավորություն է ամփոփելու քսանամյա միջպետական հարաբերությունների ընթացքում ունեցած ձեռքբերումները և նախանշելու համագործակցության զարգացման նոր հեռանկարներ:

Զրուցակիցները անդրադարձան նաև երկու երկրների փոխգործակցության լայն շրջանակի, մասնավորապես իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացմանը, մշակութային և գիտակրթական համագործակցության խորացմանը:

Նոյեմբերի 28-ի երեկոյան Հայաստանի և Թուրքմենստանի արտգործնախարարները ներկա գտնվեցին հայ-թուրքմենական բարեկամությանը նվիրված համերգին:

Դիտվել է 671 անգամ:
Print Friendly

Leave a Reply