Թոշակառուն 75 տարեկանում որոշել է սեռը փոխել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 29, 2012 10:04

Նախկինում տղամարդ Գարի Նորթոնը  23 տարի առաջ որոշեց սեռը փոխել, իսկ հիմա որոշել է  կրկին տղամարդ դառնալ, քանի որ հոգնել է մշտական դիմահարդարման ու սանրվածք անելու անհրաժեշտությունից:

Բրիտանացի թոշակառուն, որը սեռափոխության վիրահատությունից հետո դարձել էր Ջիլիան , ցանկանում է կրկին վիրահատվել, որպեսզի վերադառնա իր տղամարդկային էությանը: Նա 23 տարի փորձել էր հարմարվել կնոջ կերպարին ու կենսակերպին, սակայն  այդ փորձերն ապարդյուն էին ու, վերջապես,  նա վերջնական որոշում կայացրեց` հոգնած նաև սանրվածքի ու դիմահարդարում կատարելու ամենօրյա հոգսից:

“Ես իսկապես ջանում էի կին լինել: Զբաղվում էի պարերով, մշակել էի քայլվածքս, գնում էի գեղեցիկ հագուստներ ու   մեծ ուշադրություն հատկացնում արտաքինիս: Ես նույնիսկ չեմ կարողանում սիրել իմ զուգընկերոջը, որովհետև գիտակցում եմ, որ նախկինի պես  ինձ կանայք են հետաքրքրում: Ես ցանկանում եմ զգուշացնել բոլորին, ովքեր մտածում են, թե վիրահատությունը ելք է: Դա այդպես չէ”,-պատմել է Գարին:

1980-ականների վերջին  դեպրեսիայից տառապող Գարին դիմեց բժշկի ու նրան հայտնեց, որ հանգստանում է, երբ կնոջ հագուստ է հագնում: Թերապևտը նրան խորհուրդ տվեց հորմոններ ընդունել ու սեռը փոխել:

Չնայած Գարին արդեն ուներ 4 զավակ ու կին, այդուհանդերձ, լրջորեն սկսեց այդ ուղղությամբ մտածել: Ընտանիքը  սակայն նրա որոշումը հավանության չարժանացրեց, կինը հեռացավ, իսկ ժառանգները երես թեքեցին, ասելով, որ դա պարզապես զզվելի է:

“Ես սարսափելի սխալ եմ կատարել կին դառնալով: Ես կարծում  էի, թե  դեպրսեիայից կազատվեմ` ջնջելով ամեն ինչ, ինչն ինձ հիշեցնում է  անցած կյանքս: Սակայն ամեն ինչ էլ ավելի վատթարացավ: Ես ցանկանում եմ ներողություն խնդրել իմ մտերիմներից: Հույս ունեմ, որ նրանք ինձ կներեն”,-ասում է դժբախտ թոշակառուն:

Եվ միայն վերջերս է նախկին տղամարդը խոստովանել, որ կնոջ էությունն իրեն օտար է: Նա դադարեց հորմոնալ դեղահաբեր ընդունել, հագուստը բարեգործական կազմակերպություններին տրամադրեց ու հերթագրվեց  կուրծքը հեռացնելու վիրահատության համար:

Բժիշկները նրան զգուշացնում են, որ սեռական օրգանների հետ խնդիրներ կարող են առաջանալ, քանի որ կրկնակի վիրահատության դեպքեր չեն  ունեցել, դրա համար էլ ունիվերսալ լուծումներ պարզապես չկան:

Դիտվել է 1365 անգամ:
Print Friendly

Leave a Reply