Գերմանիայում կարգելվի սեքսը կենդանիների հետ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 29, 2012 8:55
Գերմանիայի իշխանություններն առաջարկել են պաշտոնական արգելք մտցնել զոոֆիլիայի դեմ:
Գյուղնախարարության ներկայացուցիչները հայտարարել են, որ համապատասխան կարգադրությունը կենդանիների պաշտպանության փաթեթի փաստաթղթերի մի մասը կդառնա: Գերմանիայի ԶԼՄ-ների տեղեկացմամբ, զոոֆիլիայի համար կսահմանվի մինչև 25 հազար եվրո տուգանք: Ագրարային կոմիտեի նախագահ Հանս Միխաել Գոլդմանի խոսքով, նոր օրենքով կարգելվի կենդանատերերին իրենց կենդանիներին օգտագործել սեքսուալ պահանջմունքը բավարարելու նպատակով ու այդ նպատակով նրանց երրորդ անձանց փոխանցելը:
Հիմա նման գործողությունների համար տուգանք է սահմանված միայն այն դեպքերում, եթե կենդանու առողջությանը վնաս է հասցվում: Ներկայում օրենքով արգելված է նման բնույթի լուսանկարների ցուցադրությունը, սակայն, փաստորեն, գործողությունը թույլատրված է:
Ագրարային կոմիտեում օրենքի մեջ ուղղումներն արդեն քննարկվել են: Դեկտեմբերի կեսին բունդեսթագում օրենքի փոփոխությունների նախագիծը քվեարկության կդրվի:






Facebook
Tweet This
Email This Post
