National Geographic-ը խայտառակ է արել Ստամբուլը «Խաբեբաների քաղաքը» ֆիլմի միջոցով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | November 29, 2012 8:35

Ստամբուլում զբոսաշրջիկներին խաբելու եւ «քցելու» թեմային է անդրադարձել National Geographic-ը, որի հեղինակ Քոնոր Վուդմենն անձամբ է այցելել Ստամբուլ եւ թաքնված տեսախցիկով նկարահանել Ստամբուլում զբոսաշրջիկների հանդեպ իրականացվող մեքենայությունները։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, National Gegraphic-ը նոյեմբերի 27-ի երեկոյան հեռարձակած «Խաբեբաների քաղաքը» նախագծի հերթական ֆիլմի միջոցով աշխարհի առաջ Ստամբուլն է խայտառակ արել։

Ֆիլմի մեջ ներկայացվում է, թե ինչպես են Ստամբուլի տաքսու վարորդները եւ խանութպանները զբոսաշրջիկներին անհավատալի բարձր գներ ասում։ National Geographic-ի մեկնաբանը թաքնված տեսախցիկով ներկայացրել է զբոսաշրջիկների բողոքները, երբ զբոսաշրջիկներին խոսք են տալիս նեղուցով ուղեւորություն 30 մետրանոց նավով, սակայն տեղավորում են 5 մետրանոց նավակի մեջ։

Սակայն հիմնական արկածը սկսվում է Ստամբուլի ամենահայտնի «Իսթիքլալ» պողոտայում, որտեղ Քոնոր Վուդմանին են մոտեցել եւ գարեջուր խմելու համար ուղեկցել մի բար։ Բարում Քոնորի սեղանին է մոտեցել մի աղջիկ։ Մի քանի շիշ գարեջրի համար մատուցողը բերել է 1700 լիրա հաշիվ ( մոտ 1000 դոլար)։

Քոնորը փորձել է առարկել, թե ինչպե՞ս կարելի է մի քանի շիշ գարեջրի համար այդքան գումար վճարել, սակայն բարի տնօրենը նրան «մարդավարի» բացատրել է, որ անհնար է չվճարել այդ թիվը։ Այդ ընթացքում 2 ոստիկան են մտել բար, ինչը շատ է ուրախացրել Քոնորին, սակայն բարում տեղի ունեցածը չի հետաքրքրել ոստիկաններին։ Սրանից Քոնորը եզրակացրել է, թե Ստամբուլում զբոսաշրջիկներին «քցելը» ոստիկաններին չի հուզում։

Բարերում զբոսաշրջիկներին «քցելու» տարբերակի մասին Քոնորին մանրամասն պատմել է «Նուրի» ծածկանունով մեկը։ «Նուրին» նշել է, թե իրենք փողոցում զբոսաշրջիկներին մոտենում եւ համոզում են ինչ որ բար ուղեկցել։ «Բարում այդ զբոսաշրջիկների համար որոշակի հաշիվ են ներկայացնում։ Որոշ զբոսաշրջիկներ բարում ամբողջ գիշեր են մնում եւ ստիպված են լինում 4 կամ 5 հազար լիրա հաշիվ փակել։ Մեզ էլ այդ հաշվից տոկոս են տալիս»,-անկեղծացել է «Նուրի» մականունով անձը։
NEWS.am

Դիտվել է 1419 անգամ:
Print Friendly

Leave a Reply