Նյու-Յորք. մեկ օր առանց բռնության
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 29, 2012 8:41Նյու- Յորքի ոստիկանությունն առաջին անգամ հայտնել է, որ քաղաքում մեկ օրում բռնության հետ կապված ոչ մի հանցագործություն չի կատարվել:
Կարգուկանոնի պահապանների խոսքով, երկուշաբթի օրը ոչ մի հաղորդագրություն բռնության հանցանքի մասին չի եղել:
2012-ին Նյու- Յորքում 366 սպանություն է կատարվել: Հաշվի առնելով այն փաստը, որ քաղաքում բնակվում է 8 մլն մարդ, ապա այդ ցուցանիշը կարելի է ռեկորդային ցածր անվանել 1960-ից սկսած:
Փորձագետների կարծիքով, հանցագործությունները կատարվում են այն պատճառով , որ ոստիկանները սկսել են կիրառել հանցագործությունների ակտիվ կանխարգելման տակտիկան: Սակայն շատերն են այդ միջոցառումներից դժգոհ, քանի որ հիմա ոստիկանները հաճախակի են խուզարկություն կատարում փողոցում:






Facebook
Tweet This
Email This Post
