«Ալաշկերտը» շրջանցեց «Բանանցին»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 28, 2012 21:07

Երևանի «Նաիրի» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի գավաթի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղն անցկացրին բարձրագույն խմբի ներկայացուցիչ «Բանանցը» և առաջին խմբում հանդես եկող «Ալաշկերտը»: Կողմերի դարպասները մնացին անառիկ՝ 0:0: Նույնպիսի արդյունք էր գրանցվել նաև առաջին խաղում: Լրացուցիչ խաղաժամանակում հաշիվը չփոխվեց: Հաղթողը որոշվեց 11 մ-ոցների հարվածաշարով: Այն ավելի հստակ իրացրին «Ալաշկերտի» ֆուտբոլիստները` 5։4:

Հաջորդ փուլ դուրս եկած «Ալաշկերտը» ուժերն է չափելու «Գանձասարի» հետ:

Դիտվել է 1124 անգամ:
Print Friendly

Leave a Reply