Առանց մրցավարների երդման

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 28, 2012 20:48

Երևանի մարզահամերգային համալիրում կատարվեց բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության  բացման հանդիսավոր արարողությունը։ Ողջույնի խոսք ասացին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը և  Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Վերջինս առաջնությունը հայտարեց բացված: Ապա  դահլիճ բերվեցին մասնակից 68 երկրների դրոշները, ներկայացան տարբեր երկրների հավաքականների մարզիչները և մարզիկները: Կատարվեց Հայաստանի օրհներգը:

ԱԻԲԱ-ի  կանոնակարգով մարզիկները երդվեցին: Տեքստը կարդաց Հայաստանի հավաքականի անդամ Ռաֆայել Սիմոնյանը: Իսկ մրցավարների երդման արարողությունը չկայացավ: Անգլիայի ներկայացուցիչ Նիկ Բեսիլը բոլոր մրցվարներիի անունից պետք է հայտներ, որ անաչառությունը պահպանվելու է, բայց նա այդպես էլ խոսափողին չմոտեցավ:

Վերջում տրվեց  համերգ և կատարվեց հրավառություն:

Դիտվել է 975 անգամ:
Print Friendly

Leave a Reply