Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդները համագործակցության պայմանագիր են ստորագրել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 18, 2010 6:16

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեվը չորեքշաբթի քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցեր:

Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը գործընկերոջ հրավերով Մոսկվվա էր ժամանել մարտի 17-ին:

Արթուր Բաղդասարյանը և Նիկոլայ Պատրուշեվը իրենց գլխավորած գերատեսչությունների միջև 2010-2011 թվականներին համագործակցության պայմանագիր են ստորագրել:

Հանդիպման արդյունքները վերահաստատեցին, որ Մոսկվայի ու Երևանի միջև հարաբերությունները դաշնակցային ու ռազմավարական են. հաղորդում է «Россия 24»-ը:

Դիտվել է 1250 անգամ:
Print Friendly

Leave a Reply