Հայաստանը «Եհովայի վկաներ»-ի հետեւորդներն կվճարի 134.000 եվրո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 28, 2012 18:48

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ վճիռ է կայացրել «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության 19 հետեւորդներն ընդդեմ Հայաստանի գործով: Դատարանը բավարարել է դիմողների իրավունքի խախտումը` այլընտրանքային զինվորական ծառայությունից խուսափելու համար կալանքի տակ պահելը, երբ նման դեպքի համար Հայաստանի օրենսդրությունը քրեական հետապնդում չի նախատեսում: ՄԻԵԴ-ը ճանաչել է «Եհովայի վկաներ»-ի 19 հետեւորդներին պատճառված բարոյական վնասը եւ իբրեւ փոխհատուցում որոշել է, որ Հայաստանի Հանրապետությունը նրանց պետք է վճարի 134.000 եվրո:

Այլընտրանքային զինվորական ծառայությունից հրաժարվողները դիմել էին ներպետական դատարաններ` բարոյական վնասի փոխհատուցում ստանալու պահանջով եւ մերժվել էին, քանի որ Հայաստանի օրենսդրությունը չունի այդ ինստիտուտը: Եվրադատարանն իր վճռով խախտում է ճանաչել Հայաստանի օրենսդրության մեջ օրենքի բացը:

Սառա Պետրոսյան

hetq.am

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply