Թուրքական սերիալը քննադատել են նաև Իրանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 28, 2012 18:15

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի`«Հրաշալի դար» սերիալին ուղղված քննադատական խոսքերը քննարկման առարկա են դարձել նաև իրանական մեդիայում:
Ինչպես հաղորդում է թուրքական «Radikal»–ը`Իրանի կիսապաշտոնական լրատվական գործակալություններից «ISNA»–ն օսմանյան հարեմի կանանց նկարներից մեկը հրապարակել է սերիալի կանանց նկարի կողքին`ցույց տալով, որ օսմանյան հարեմի կանայք ամենևին էլ նման չեն սերիալի կանանց:
Գործակալությունը գրել է, որ սերիալի ռեժիսյորն ու սցենարիստները սխալ են ներկայացնում օսմանյան պալատի կանանց հանդերձանքը: Նշվել է նաև, որ սերիալում ստորացվում է Իրանն ու Իրանի ժողովուրդը:
Սերիալի շուրջ քննարկումները արձագանք են գտել նաև իրանական այլ լրատվամիջոցներում: Իրանում ամենաշատ ընթերցվող կայքերից մեկը`«Asriran»-ը, գրել է, որ «սերիալը նույնիսկ Էրդողանի ձայնը հանեց»: Նշենք, որ սերիալը ցուցադրվում է նաև Իրանում`պարսկերեն թարգմանությամբ:

Դիտվել է 1018 անգամ:
Print Friendly

Leave a Reply