Ստյոպա Սաֆարյանը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` խնդրելով…
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 28, 2012 16:52
2012թ. դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանն այսօր դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` խնդրելով որոշում կայացնել ընտրությունների օրը օքսիդացող թանաքների փոխարեն սովորական թանաք օգտագործելու, ինչպես նաեւ անձը հաստատող փաստաթղթերում այնպիսի դրոշմակնիք օգտագործելու վերաբերյալ, որն իր ձեւով կտարբերվի նախկին ընտրություններում օգտագործած դրոշմակնիքից:
«Ինչպես հիշում եք` 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ օքսիդացոք թանաքները լրջագույն խնդիրներ հարուցեցին ողջ հանրապետությունով մեկ և էապես ազդեցին ընտրությունների հանդեպ հանրային վստահության վրա: Ստացված բազմաթիվ ահազանգերից հետո ԿԸՀ-ը որոշում ընդունեց օրվա կեսից սովորական թանաքներ օգտագործելու վերաբերյալ եւ այդ մասին տեղեկացրեց բոլոր ընտրատարածքային հանձնաժողովներին, վերջիններս էլ` տեղամասային հանձնաժողովներին:
Հաշվի առնելով, որ նման խնդիրների անխուսափելիորեն բախվելու ենք դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում, դիմում եմ Ձեզ խնդրանքով եւ առաջարկով.
- վերստին կայացնել այդ օրը քվեարկության ժամանակ օքսիդացող թանաքների փոխարեն սովորական թանաքներ գործածելու վերաբերյալ որոշում, ինչպես որ դա արվեց մայիսի 6-ին, եւ թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովի միջոցով այդ որոշման մասին տեղյակ պահել 35 տեղամասային հանձնաժողովներին,
- ապահովել, որպեսզի ընտրողների անձը հաստատող փաստաթղթերում դրոշմակնիքն իր ձեւով տարբերվի նախկին ընտրություններում օգտագործված դրոշմակնիքից»,-նշված է դիմումի մեջ:






Facebook
Tweet This
Email This Post
