Պահպանե´ք սեքսի 10 պատվիրանները և կխուսափեք սեռավարակներից. սեքսապաթոլոգ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | November 28, 2012 16:25

Կրթված մարդը դեռևս ապահովագրված չէ սեռավարակներից: Սեռապես կրթված մարդը միայն կարող է իրեն պաշտպանել վարակվելուց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը` խոսելով սեռավարակների մասին:

Ըստ նրա` սեռական անգրագիտությունը կենցաղային տգիտության արդյունք է և հղի է մի շարք վտանգներով:

Սեռավարակաբան Սամվել Հովհաննիսյանն էլ նշեց, որ սեռավարակների աճի կամ նվազման կոնկրետ ցուցանիշներ չկան, քանի որ մարդկանց մի խումբ մեկնում է երկրից, մի մասն էլ վերադառնում է, և վերադարձողների մոտ են հայտնաբերվում սեռավարակներ: Նրա խոսքով` հիվանդության աճ նկատվում է` պայմանավորված աշխատանքային միգրանտների վերադարձով:

Սեռավարակաբանը նշեց նաև, որ 10-ից ավել սեռավարակներ կան, որոնց վերջին ժամանակներում ավելացել են նոր տիպի սեռավարակներ. “Նոր տիպի սեռավարակներից առավել վտանգավոր են խլամիդիոզը և  ուրիոպլազմոսը: Սեռավարակների 98%-ը  փոխանցվում է բացառապես սեռական ճանապարհով”:

Բանախոսի հավաստմամբ` նկատվում է սիֆիլիսի հետ կապված դեպքերի նվազում:

Ինչ վերաբերում է սեռադաստիարակությանը, ապա Մարատ Զաքարյանն ասաց. “Երեխաների սեռադաստիարակությունը պետք է սկսել դպրոցական տարիքից. “Բայց սա չի նշանակում, որ պետք է պահպանակներ բաժանել երեխաներին և սրանով համարել հարցը լուծված: Առանց սեռական գրագիտության, պահպանակները ոչ մի օգուտ չեն տա դեռահասին, ով իր հիմնական սեռական գիտելիքները ստանում է համակարգչից և  իր ընկերների պատմածներից”:

Սեքսապաթոլոգը խոսեց նաև գոյություն ունեցող, այսպես ասած, “սեքսի 10 պատվիրանների մասին”` նշելով, որ դրանց հետևելով` կարելի է խուսափել սեռավարակներից:

“Դրանցից կարևորներից է պատահական սեռական կապեր չունենալը”,-ընդգծեց Զաքարյանը:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1885 անգամ:
Print Friendly

Leave a Reply