Սիրիահայերին Հայաստանում բավական հնարավորություններ տրված են. Կիրո Մանոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 28, 2012 15:40

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի երեւանյան գրասենյակի ղեկավար  Կիրո Մանոյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ընդհանուր առմամբ դրական է գնահատում ՀՀ կառավարության գործադրած ջանքերը սիրիահայերին Հայաստանում տեղավերելու և նրանց խնդիրներին լուծում տալու ուղղությամբ:

“Եթե ռեալ դիտարկենք հարցը, ապա կտեսնենք, որ Հայաստանում նրանց բավական հնարավորություններ տրված են”,-վստահեցրեց Մանոյանը:

“Սա, իհարկե, Հայաստանում կատարվածի մասով: Իսկ ինչ վերաբերում է Սիրիայում բնակվողներին, այս հարցում ևս բավական բաներ է արել մեր կառավարությունը: Բայց ամեն բան չէ, որ պետք է ասել”,-նշեց բանախոսը:

Մանոյանի խոսքով Սիրիայում հայ համյանքի գյությունը մոտ 1000 տարվա պատմություն ունի: Ավելին` համայնքի մեծամասնությունը շարունակում է մնալ Սիրիայում:

“Որքան էլ ծանր  է իրավիճակը, սակայն հայ համայնքը թիրախ չի դարձել, չնայած որ կորուստներ ունեցել ենք: Անկախ որևէ մեկի ցանկությունից հայ համայնքը մնալու է Սիրիայում և մենք պետք է աջակցենք նրանց”:

Ասուլիսի ժամանակ անդրադառնալով նաև ղարաբաղյան թեմային և պատերազմի վերսկսկման հանավանակությանը` Կիրո Մանոյանն ասաց, որ պատերազմի հավանականութփյուն միշտ կա` հաշվի առնելով Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, սպառազինումն ու ռազմատենչ հայտարարությունները. “Էլի ենք ասել, որ Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումները, թեկուզ ակամայից, կարող են վերաճել պատերազմի, սակայն հավանականությունն այնքան էլ մեծ չէ, որովհետև Ադրբեջանը տակավին չունի այն վստահությունը, որ ինքը կարող է հայկական կողմի հետ որևէ պատերազմում հաղթի”:

Հավանականությունը, ճիշտ է, քիչ է, բայց, ըստ բանախոսի, պետք չէ նաև բացառել այն:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 969 անգամ:
Print Friendly

Leave a Reply