Դաշնակցության լիբանանյան կառույցը մերժել է Բաքվի կոնֆերանսին մասնակցության հրավերը. Կիրո Մանոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 28, 2012 15:22

Ստեփանակերտում Արցախի նախագահի և ՄԽ համանախագահների հանդիպման ժամանակ հնչած առաջարկը, որ ԼՂ-ն վերադառնա բանակցային գործընթաց, Հայ դատի և քաղաքական հարցերի երևանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը  համարում է ճիշտ և տեղին, նույնսիկ մի փոքր էլ ուշացած: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն  Մանոյանն ասաց.  “Եթե համանախագահող պետությունները անկեղծ են և ցանկանում են ինչ-որ բան տեղից շարժել, ապա դրա հնարավորությունը կտա Արցախի մասնակցությունը բանակցություններին: Ադրբեջանը պետք է հասկանաա, որ այդ բանակցությունները պատանդ պահել չի կարող, իսկ միջազգային հանրությունը պետք է ցույց տա, որ որքան Ադրբեջանը ձգձգի գործընթացը, իրենց համար ոչ շահեկան քայլեր կձեռնարկվեն”:

Ըստ Մանոյանի`Ադրբեջանին պետք է ցույց տալ, որ իրենք չեն կարող ամեն ինչ ոտնակոխ անել:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննսիյանի` Բաքու կատարած այցին` Կիրո Մանոյանն ասաց, որ ինքը չի ցանկանում մեկնաբանել Րաֆֆիի մտքերը  և կարծում է, որ ամեն տեղ չէ, որ արժե գնալ:

“Օրինակ, Եվրոնեստի խորհրդարանական ասամբլեայի ժողովին չմասնակցելը ճիշտ չէր լինի, բայց ասել, թե բոլոր ժողովներին մասնակցելը հարկավոր է, այդպես էլ ճիշտ չէ”,-ասաց բանախոսը:

Մանոյանի կարծիքով` Ասիական կուսակցությունների միջազգային ժողովը ցույց տվեց, որ Ադրբեջանի մասնակցությունն ընդհանրապես պետք է բացառել. “Վերջին այցը Բաքու փաստեց, որ բոլոր այն միջազգային ժողովներին, որոնց մենք հրավիրվելու են մասնակցելու, չի նշանակում, որ պետք է դրական պատասխան ուղարկենք: Վերջին դեպքում Ադրբերջանը կրկին խայտառակ եղավ և դրանում ինչ-որ տեղ Րաֆֆիի արած քայլերի արդյունքը կար”:

Մանոյանը հայտնեց նաև, որ Բաքվում կայացած Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսին մասնակցելու հրավեր էր ստացել նաև  “Դաշնակցության” լիբանանյան կառույցը, սակայն` մերժել է և չի գնացել:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 799 անգամ:
Print Friendly

Leave a Reply