ՄԽ համանախագահները Բաքվում են. սպասվում են հանդիպումներ Ալիևի և Մամեդյարովի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 28, 2012 15:06

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը ժամանել են Ադրբեջան:
Համանախագահները Բաքու են ժամանել նոյեմբերի 24-ին Երևանից: Այսօր նրանք հանդիպումներ կունենան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ հանդիպումներում քննարկվելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը և մասնավորապես դեկտեմբերի 6-7-ը Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների նիստի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը:

araxnews.com

Դիտվել է 828 անգամ:
Print Friendly

Leave a Reply