Մեզ մնում է ակտիվացնել ճիգերը ԼՂՀ անկախության ճանաչման ուղղությամբ. Կիրո Մանոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 28, 2012 15:19

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան ցույց տվեց, որ բանակցությունները, փաստորեն, մտել են փակուղի: Սակայն համանախագահողների մոտ կարծեք թե տրամադրություն կա էլի հավասարեցնելու, թե ում պատճառով են բանակցությունները մտել փակուղի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ դատի և քաղաքական հարցերի երևանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Վերջինիս խոսքով այն, որ արտաքին գործերի նախարարների մակարդակով կողմերը շարունակելու են բանակցությունները և առայժմ նախագահների մակարդակով հանդիպում չի նախատեսվում, վկայում է այն մասին, որ համանախագահողները փորձում են անպայման ինչ-որ մեկնարկ տալ բանակցություններին` հավանաբար նվազեցնելու  պատերազմի հավանականությունը:

“Պատերազմի հավանականությունը ոչ միայն Ղարաբաղի հակամարտության խնդիրներից է բխում, այլև տարաշաշրջանում տեղի ունեցող զարգացումներից, որոնք մի կողմից մեծացնում են տարբեր տեղեր ռազմական գործողություններ սկսելու հավանականությունը, մյուս կողմից էլ փորձ է արվում անպայման մեղմելու կամ զսպելու այդ հավանականությունը”,-ասաց Մանոյանը` ընգծելով, որ վերաբերում է Սիրիա-Թուրքիա ճակատին, որտեղ ավելի շատ Թուրքիան է փորձում պատրվակներ գտնել, որպեսզի կարողանա ինչ-որ չափով ներխուժել Սիրիա:

Ըստ Կ. Մանոյանի` այս մթնոլորտի մեջ համանախագահող պետություննեը փորձում են նաև հակակշռի տակ պահել Ղարաբաղի հակամարտության խնդիրը, որպեսզի հանկարծ նորից պատերազմ չսկսվի:

Այս իրադրության մեջ, բանախոսի կարծիքով, մեզ մնում է միայն ակտիվացնել ճիգերը ԼՂՀ անկախության ճանաչման ուղղությամբ:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 799 անգամ:
Print Friendly

Leave a Reply