Ոստիկանության քննիչի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | November 28, 2012 15:01

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով՝ նոյեմբերի 27-ին որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Մելքոնյանին ՀՀ քր. օր-ի 311-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ 2012թ-ի հոկտեմբերին քաղաքացուց շորթման եղանակով կաշառք պահանջելու համար:

Արմեն Մելքոնյանին հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է 732 անգամ:
Print Friendly

Leave a Reply