Բակո Սահակյանը հանդիպել է Հարվարդի համալսարանի ազգային անվտանգության ծրագրի տնօրենի հետ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | November 28, 2012 14:47Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հարվարդի համալսարանի ազգային անվտանգության ծրագրի տնօրեն Սերգեյ Կոնոպլյովին:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամուլի բաժնից հաղորդում են, որ հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Հարվարդի համալսարանի եւ Արցախի գիտակրթական եւ վերլուծական շրջանակների միջեւ կապերի զարգացմանը: Բակո Սահակյանը նշել է, որ նման փոխգործակցության համար կան անհրաժեշտ նախադրյալները ՝ հավելելով, որ այն օգտակար է բոլոր տեսանկյուններից: