ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի ղեկավարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | աշխարհ | March 18, 2010 5:38
Այսօր Մոսկվայում ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղարներ Պան Գի Մունը և Նիկոլայ Բորդյուժան կազմակերպությունների քարտուղարությունների միջև համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն կստորագրեն. այս մասին հաղորդում է «Взгляд» ռուսական թերթը:
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալին Չուրկինը ավելի վաղ հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի ու ՄԱԿ-ի քարտուղարությունների միջև փաստաթղթի ստորագրումը «ՄԱԿ-ի ու ՀԱՊԿ-ի միջև համագործակցության» մասին մարտի 2-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ընդունած բանաձևի հաջորդ քայլն է. հաղորդում է РИА «Новости»-ն:
Ռուսաստանը, որի նախաձեռնությամբ է ընդունվել բանաձևը, միշտ հանդես է եկել ՀԱՊԿ-ի խաղարարական պոտենցիալի ավելի լայն օգտագործման, ինչպես նաև Աֆղանստանի հիմնախնդրի լուծման գործում, մասնավորապես տեռորիզմի ու թմրանյութի սպառնալիքի դեմ պայքարում ՄԱԿ-ի գործունեության կարևորության մասին:
Համաձայն բանաձի, Գլխավոր Ասամբլեան ՄԱԿ-ի համակարգի մասնագիտացած մարմիններին` Քարտուղարության քաղաքական հարցերով վարչությանը, թմրանյութերի և հանցագործությունների բաժնին, Հակատեռորիստական կոմիտետին ու նրա Գործադիր դիրեկտորիատին, առաջարկում է «համագործակցել և ուղղակի կապեր զարգացնել ՀԱՊԿ-ի հետ` նպատակներին հասնելուն ուղղված ծրագրերի համատեղ իրականացման նպատակով»:
Բացի այդ, Գլխավոր Ասամբլեան կոչ է անում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին` պարբերական կոնսուլտացիաներ անցկացնել ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ:






Facebook
Tweet This
Email This Post
