Թուրք բռնցքամարտիկը Հայաստանում հուզվում է, բայց չի վախենում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 28, 2012 14:11

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կայքը տեղեկացնում է, որ  Երևանում կայանալիք բռնցքամարտի աշխարհի 2012թ. երիտասարդական առաջնությանը մասնակցելու պատրաստվող բռնցքամարտիկները բարձր տրամադրությամբ են մոտենում մրցարշարին:

«Յուրաքանչյուր հավաքական ցականում է նվաճել այնքան մեդալ, որքան որ ներկայացուցիչ ունի, և թեև փոքր հուզմունք կա, մասնակիցները մրցակիցներից չեն վախենում», – ասում է թուրք բռնցքամարտիկ Սեմ Կիլիջը` ավելացնելով, որ ընտանիքն ու ընկերները սպասում են իր հաղթանակներին: Մյուս երկրների անդամները ևս նման կարծիք են արտահայտում:
Լավ հանդես գալու հույս է հայտնում նաև Ալժիրի հավաքականի մարզիչ Մարչուդ Բուհաուս: Նա նշում է, որ թեպետ մասնակցում են Կուբայի և Ղազախստանի նման ուժեղ հավաքականներ: «Սակայն, հաշվի առնելով մարզիկների տարիքը և փորձը, կարելի է ասել, որ բոլոր երկրների հնարավորություններն էլ հավասար են», – ընդգծում է մարզիչը:
Մարտական են տրամադրված նաև սլովակները, ովքեր նույնպես նշում են, որ թեև կան մի քանի ավանդաբար ուժեղ հավաքականներ, որոնցից մեկն իրենց կարծիքով Ռուսաստանն է, իրենց թիմի բոլոր 3 մարզիկներն էլ պայքարելու են մրցանակային տեղերի համար:
Այսպիսով, բոլոր թիմերն էլ եկել են հաղթանակների ետևից: Նրանք ինտենսիվ կերպով պատրաստվում են մրցաշարի մեկնարկին` միաժամանակ փորձելով բաց չթողնել Հայաստանի և նրա բնակիչների հետ ծանոթանալու առիթները:
Դիտվել է 1148 անգամ:
Print Friendly

Leave a Reply