Հայաստանից` 8 բռնցքամարտիկ

Օրվա լուր | | November 28, 2012 13:52

Հայաստանի բռնցքամարտի հավաքականն Աբովյանում շարունակում է նախապատրաստվել մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

Աբովյանում թիմը կմարզվի  մինչև նոյեմբերի 30-ը, իսկ  դեկտեմբերի 1-3-ը Երևանում այն վերջին ուսումնամարզական  հավաքը կանցկացնի: Դեկտեմբերի 4-ին Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Կալինինգրադ, որտեղ  դեկտեմբերի 9-19-ը կայանալու է Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի հավաքականի ղեկը վստահվել է մարզիչ Կարեն Աղամալյանին: Մեր երկրից ռինգ դուրս կգա 8 բռնցքամարտիկ:

Դիտվել է 798 անգամ:
Print Friendly

Leave a Reply