Հրդեհներ Հայաստանի հանրապետությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 28, 2012 13:31

Նոյեմբերի 27-ին, ժամը 20.01-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում` Ստեփանավանի Սունդուկյան 6 տանը հարակից ավտոտնակում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.25-ին, մարվել՝ 21.53-ին:
Այրվել է Ա. Մանուչարյանին պատկանող ավտոտնակը` 64 քմ մակերեսով, ներսում գտնվող «ԶԱԶ» մակնիշի 37 ՏԼ 359 պ/հ ավտոմեքենան, ավտոտնակին կից ջերմոցի փայտե կառուցատարրերը` 32 քմ մակերեսով և 3 խմ փայտ:

***
Նոյեմբերի 28-ին, ժամը 01.46-ին ահազանգ է ստացվել, որ Սարատակ գյուղում՝ գյուղապետարանի մոտ, այրվում է կուտակված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.50-ին, մարվել՝ 06.40-ին:
Այրվել է Վ. Վարդանյանին պատկանող խորդանոցը` 50 քմ մակերեսով և ներսում կուտակված մոտ 15տ անասնակեր:

***

Նույն օրը, ժամը 04.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այնթափ 12-րդ փողոցի 1-ին նրբանցքում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.34-ին, մարվել՝ 05.54-ին:
Ամբողջությամբ այրվել է Ա. Մանուկյանին պատկանող տնակը` 30 քմ մակերեսով:

Դիտվել է 684 անգամ:
Print Friendly

Leave a Reply