Անվադողեր գողացողը 22 տարի հետո բացահայտվել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 28, 2012 12:57

Շուրջ 22 տարի առաջ՝ 1990 թ. հոկտեմբերի 20-ին, ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Գյումրի քաղաքի բնակիչ, 1960 թ. ծնված Անդրանիկ Գ.-ին պատկանող «Մոսկվիչ 2140» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը, լուսարձակները, դիմապակին և դիմապակին մաքրող սարքերը:
Երեկ՝ նոյեմբերի 27-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ գողությունը կատարել է 1945 թ. ծնված Սամվել Տ.-ն:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 721 անգամ:
Print Friendly

Leave a Reply