Վրաստանը պաշտպանության ոլորտի վրա ծախսում է 519 միլիոն դոլլար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | աշխարհ | March 18, 2010 4:58
Վրաստանը պաշտպանության ոլորտի վրա ծախսում է իր բյուջեի ամենամեծ մասը` համեմատած հետխորհրդային տարածքի երկրների հետ. ՀՆԱ-ի 4.56 տոկոսը, այսինքն 519 միլիոն դոլլար. այս մասին հայտնում է rosbalt-ը:
Ինչպես «Независимая газета»-ն է գրում «Ռազմականացված պետությունների համագործակցությունը» հոդվածում, պաշտոնական տվյալներով, 2008 թվականի հետ համեմատած, Վրաստանի ՀՆԱ-ն 2009 թվականին կրճատվել է ավելի քան 1 միլիարդ դոլլարով:
Վրաստանի ռազմական բյուջեի թվին պետք է նաև ավելացնել ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմական-մարդասիրական օգնությունը:
Փետրվարին ԱՄՆ Պետդեպարտամենտի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը Թբիլիսիում հայտարարեց, որ ԱՄՆ-ը կատարել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո Վրաստանին 1 մլրդ դոլլարի չափով օգնություն տրամադրելու իր խոստումը: Այս գումարից միայն ռազմական ծախսերը կազմել են համարյա 50 մլն դոլլար:
Նաև ՆԱՏՕ-ի տարբեր ուղիներով են նույն չափի միջոցներ գալիս Վրաստան:
Ինչպես թերթն է նշում, Ռուսաստանը ժամանակն իզուր չի վատնում` ակտիվորեն զարգացնելով Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի ռազմա-տնտեսական ինֆրաստրուկտուրաները: Այս առումով, այդ երկրներին Մոսկվայի ռազմա-տնտեսական օգնությունը գերազանցում է Վրաստանի ռազմական բյուջեն:
Քիչ գումարներ չեն ծախսվի նաև Հարավային Օսեթիայի վրա, որի հետ ռազմական համաձայանագիրը Ռուսաստանի կառավարությունը օրերս է հաստատել:






Facebook
Tweet This
Email This Post
