Եգիպտացիները պահանջում են նախագահի հրաժարականը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 28, 2012 12:08

Եգիպտոսի մայրաքաղաքում մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են ելել ցույցի` երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիի վերջին որոշումների դեմ: Նրանք պահանջում են նախագահի հրաժարականը:

Իսկ Մուրսիի կոմնակիցները ստպված էին հետաձգել իրենց ցույցը` բախումներից խուսափելու նպատակով: Այնուամենայնիվ, ցուցարարների ու ոստիկանների միջև բախում եղել է: Անվտանգության ուժերն արցունքաբեր գազ են կիրառել:

Բողոքի ցույցերն ընդգրկել են  ամբողջ Եգիպտոսը: Երկրի նախագահն արդեն խոստացել է  նախկինում ընդունած հրահանգը վերանայել, որով ինքն անսահմանափակ իրավասություններ էր ստանալու:  Եգիպտոսում  ավելի քան մեկ շաբաթ առաջ ծայր առած հուզումներն այսօր ընդգրկել են ամբողջ երկիրը:

Դիտվել է 1014 անգամ:
Print Friendly

Leave a Reply