Ավստրալիայի առափնյայում օվկիանոսի ջուրը կարմրել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 28, 2012 11:58

Այս բնական երևույթն իր բացատրությունն ունի: Պարզվում է, որ օվկիանոսի խորության վրա ծաղկել են ջրիմուռներն ու ջուրը կարմիրով ներկել:

Ցավոք այս երևույթն ընդամենը մի քանի ժամ է տևում: Ձկնորսների խոսքով, «կարմիր մակընթացության» ժամանակ ափերին են մոտենում շատ ձկնատեսակներ, որոնց կարելի է մերկ  ձեռքերով որսալ:

Կարմիր ջուրը չի վնասում մարդուն, սակայն իշխանությունները որոշել են փակել լողափերը, այդ թվում` Բոնդին, որը մեծ մասսայականություն  է վայելում: Սակայն այդ արգելքը չի խանգարել զբոսաշրջիկներին վայելելու կարմիր ջրերում լողանալու հաճույքը:

Դիտվել է 1129 անգամ:
Print Friendly

Leave a Reply